ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Նանուլի նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Նանուլիկի նոր երգի և տեսահոլովակի պրեմիերան : «Նանուլի պարնա» երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտությանը հեղինակը Նիկ Էգիբյանն է: Նիկ Էգիբյանը նաև այս երգի երաժշատական պրոդյուսերն է, քանի որ գործիքավորում, միքս, ձայնագրում, ամեն բան իրականացրել է նա: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է:

Երգը ժամանակակից՝ փոփ ոճում է, հայկական երաժշտական տարրեր ընդհանրապես չկան: Տեսահոլովակի ժամանակ Նանուլիկի հետ պարում են Ամարասի սաները, և առաջին անգամ թե´ Նանուլիկի, թե´ Վիկա Մարտիրոսյանի գործունեության ընթացքում պարային մի հատված բեմադրել է մեկ այլ խորեոգրաֆ: Խոսքն Արման Խաչատրյանի մասին է, որը Ֆորսայթ խմբի տղաների հետ բեմադրել է դափ ստեպի հատվածը:

Տեսահոլովակը նկարահանվել է շուրջ տասը ժամ շարունակ, բավականին ցուրտ և դժվար պայմաններում, և ամբողջ այդ ընթացքում փոքրիկ Նանուլիկը մի վայրկյան անգամ չի տրտնջացել, աշխատել է ոչ թե փոքրի, այլ պրոֆեսիոնալ մեծի պես:

Հատուկ տեսահոլովակի համար կառուցվել էր 22 մետրանոց միջանցք և տաղավար: Տեսահոլովակի ոճային բոլոր աշխատանքներով զբաղվել է Արմեն Գալյանը: Տեսահոլովակի մոնտաժն իրականացրել է Կարեն Մելքումյանը: Վարսահարդարը Սեդրակ Ղամբարյանն է, դիմահարդարումն արել է Աշխեն Կոստանյանը: Հատուկ տեսահոլովակի համար Նանուլիկն հաճախել է գեղարվեստական գիմնաստիկայի դասերի Մայա Պետրոսյանի մոտ, որպեսզի կարողանա իդեալական կատարել կոլեսո շարժումը:
Տեսահոլովակը չունի հստակ գծված իմաստային սյուժե: Բաղկացած է երեք տեսարանից:




Լրահոս