«Մի տեսակ գարնան շունչ կզգաք». ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը համացանցի իր էջում գրել է.

«Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք։ Մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»։




Լրահոս