Չեչեն կինը բաց նամակ է հղել Ռամզան Կադիրովին եւ նրա մորը` խնդրելով դադարեցնել չեչեն ժողովրդի սպանությունը:
Կինը հորդորում է Կադիրովի մորը, որպեսզի նա զսպի որդուն և ուշադրություն դարձնի այն հանգամանքին, որ Չեչնիայում 18-25 տարեկան երիտասարդներ են անհետանում:
«Հուսով եմ, որ այս տեսանյութը կհասնի ձեզ, հույս ունեմ, երբ աղոթում ես, հիշում ես անհայտ կորած երեխաների մայրերին»:
Չեչնիայում երիտասարդները հալածվում են միասեռականության պատրվակով: Չեչնիայի կեսը չի կարող նույնասեռական լինել: «Թող նա ազատի այդ տղաներին եւ վերադարձնի նրանց մայրերին» – ասում է չեչենուհին
«Փորձեք ձեր որդուն վերադարձնել ճիշտ ուղու վրա»- Կադիրովի մորը խնդրում է կինը:
«Դուք լաց եք լինելու, դադարեցրեք այս ամենը»:
Պաշտոնական պատասխան դեռ չկա այս տեսանյութին: