ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, եւ այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, եւ երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին: Բայց դեռեւս որոշված չէ, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվելու:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց. «Դեռ հայտնի չէ, թե ՀՀ նախագահի աշխատակազմի որ հաստիքներն են կրճատվելու»: Նկատենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տարիներին նախագահական ապարատը գնալով ավելի ուռճացվեց, երբ հերթով նախկին պաշտոնյաները թոշակի ուղարկվելու փոխարեն նշանակվում էին խորհրդական կամ օգնական:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս