«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի կարծիքով՝ եթե Սերժ Սարգսյանը ապրիլին կայացնի վարչապետ դառնալու որոշում, դա կլցնի ժողովրդի համբերության բաժակը։ Գրիգորյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է։ «Ամեն պահի հնարավոր է պոռթկում լինի, իսկ եթե այդ վերջին սրիկայությունն էլ արեց՝ անկանխատեսելի հետևանքներ կարող են լինել։ Չնայած ես չեմ կարծում, թե իր փոխարեն այլ մանեկենի դնելը իրավիճակի լուծում կարող է լինել: Մարտ-ապրիլ ամիսներին պայթյունը պարտադիր տեղի կունենա»,- նկատեց մեր զրուցակիցը»:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: