Մեր ուղեղը շատ գաղտնիքներ է պահում, որոնք դեռ հայտնի չեն գիտնականներին: Սակայն նրանք պարզել են, որ կան սովորություններ, որոնք խանգարում են մեր ուղեղին ճիշտ աշխատել: Նշանակում է՝ աննկատ մեզ հիմար են դարձնում: Դրանք են՝
- Գրանցում սոցցանցերում
Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցեր հաճախ այցելությունը խանգարում է կենտրոնանալ: Մենք տարբեր տեղեկատվություն ենք ստանում փոքր ժամանակահատվածում և մեծ քանակությամբ:
Ինչ անել
Գիրք ընթերցել, գնալ մարզումների կամ զբաղվել այլ ֆիզիկական վարժությամբ:
- Բոլոր հարցերի պատասխանները փնտրել համացանցում
Որոնողական համակարգերի պատճառով մենք այլևս երկար ժամանակ չենք անցկացնում գրադարաններում: Հոգեբանությունը խոսում է գուգլի էֆեկտի մասին: Եթե մենք գիտենք, որ ինչ-որ ինֆորմացիա կարող ենք գտնել որոնողական համակարգի միջոցով և այդպես ենք վարվում, այն արագ մոռացվում է:
- Աշխատում եք հիվանդ ժամանակ
Հաճախ մենք գնում ենք աշխատանքի հիվանդ ժամանակ: Սակայն դա սխալ է, քանի որ երբ մեր դիմադրողականությունը ցածր է, սիրտը աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Արդյունքում չի լինում ոչ արդյունավետ աշխատանք, ոչ էլ արագ ապաքինում:
- Հրաժարվում եք շփումից
Կոմունիկացիան ուղեղի զարգացման համար շատ կարևոր միջոց է: Տարբեր տեսակի մարդկանց հետ շփումների ժամանակ նոր նեյրոններ են առաջանում: Երբ մարդ քիչ է շփվում, միայնակ է, դանդաղեցնում է իր զարգացումը:
- Քիչ քնելու և ուշ արթնանալու սովորություն
Քնի ժամանակ մեր ուղեղը շատ ակտիվ է աշխատում: Քիչ և անորակ քունը վատ է անդրադառնում մեզ վրա: Պետք է քնել ժամանակին և արթնանալ ևս ժամանակին. չափահաս մարդը պետք է քնի ամենաքիչը ութ ժամ:
- Մեսենջերի հաճախակի ստուգում
Մեսսենջերը, էլեկտրոնային փոստը հաճախ ստուգելը մեզ ավելի հիմար է դարձնում: Մենք հաճախ շեղվում ենք և դժվարությամբ վերադառնում աշխատանքային ռիթմի:
- Մաստակ ծամել
Գիտնականները վստահեցնում են, որ մաստակ ծամելու ժամանակ մարդը շեղվում է իր բուն գործից և կենտրոնանում միայն մաստակ ծամելու վրա: