ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը 2017 թվականի ընթացքում հետեւել է հայկական օնլայն մեդիայում մի շարք քաղաքական գործիչների լուսաբանման ընթացքին:
Մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նախորդ տարվա ընթացքում ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝
1. Սերժ Սարգսյան ՝ 71 397 հիշատակում:
2. Կարեն Կարապետյան ՝ 59 782 հիշատակում:
3. Տարոն Մարգարյան՝ 21 310 հիշատակում:
2017թ. ամենաքիչ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝
1. Լեւոն Տեր-Պետրոսյան՝ 4 501 հիշատակում:
2. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 4 095 հիշատակում:
3. Ռոբերտ Քոչարյան՝ 3 409 հիշատակում:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հիշատակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է հաշվետու 12 ամիսներին: