Խոսրով Հարությունյանի եղբոր դեմ դատական հայցերը շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնի դեմ դատական հայցերը շարունակում են ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Կարինե Մաթեւոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը պարտադրի «Արամյանց» բժշկական կենտրոնին վճարել իրեն հասանելիք աշխատավարձը եւ ուշացման տույժ-տուգանքները: Գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին: Նշենք, որ միայն հիվանդանոցի աշխատակիցները չեն իրեց հասանելիք աշխատավարձը պահանջում:

Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Մեդիտեք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է դեղերի վաճառքով, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ից պահանջելով 2 միլիոն 717 հազար 200 դրամ:




Լրահոս