Փետրվարի 5-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական իրողություններ, ռիսկեր և մարտահրավերներ:
ՓԵՏՐՎԱՐԻ 3-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ասուլիսը:
ԹԵՄԱ – Ֆրանսիայի հայ համայնքի 2018 թվականի աշխատանքների օրակարգային հարցերը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի շեշտադրումները, Թուրքիայի արձագանքը:
***
Փետրվարի 3-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։
Թեման՝ «Ուռուցքային հիվանդությունները և դրանց կանխարգելման գործընթացում պետության և քաղհասարակության ինստիտուտների համատեղ համագործակցությունը.
1. Ուռուցքային հիվանդությունների առաջացմանը նպաստող պայմանները. ծխախոտը և ծխելը այդ համատեքստում.
2.Հիվանդացության տարիքային և մահացության ցուցանիշները.
3. Բուժման և կանխարգելման ժամանակակից բժշկական. պետական և հասարակական մեթոդները. «Ծխելու արգելքի օրենքը» և «Առանց ծխախոտի Հայաստան» ծրագիրը այդ համատեքստում
4.Հակածխախոտային պայքարը անհատական թե՞ հանրային մարտահրավեր. Շահերի բախո՞ւմ. մարդու իրավունքների ոտնահարո՞ւմ թե՞ ծխելու կրճատմանն ուղղված քաղաքականություն»։
Բանախոսներն են՝
Գրիգորի Բադալյան – Պրոֆեսոր, Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, «Քաղցկեղով երեխաների բարեկամներ» ՀԿ-ի նախագահ:
Լևոն Բադալյան- Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ
Մելիտա Հակոբյան – Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ
Մարիամ Մխիթարյան «Էմպիրիկա» հետազոտական ընկերության տնօրեն
Մկրտիչ Դավթյան- փաստաբան