Փետրվարի 3-ին, ժամը 06:07-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին` Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel» մակնիշի 34 AP 603 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: