Այդ ումի՞ց ինչ են ուզում թաքուն որոշել. Գևորգ Պետրոսյանը՝ կառավարության նիստերը փակ անցկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցոըթհաբ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, նշելովմ թե  ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնելազգաբնակչությանը: Նա իր ելույթում անդրադարձավ այն որոշմանը, համաձայն որի՝ այսուհետև կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ:

«Եթե ԱԺ-ն հրապարակային է, ինչո՞ւ է կառավարությունը գաղտնի ուզում կյանքի կոչել այդ ամենը: Այդ ումի՞ց են ինչ ուզում թաքուն որոշել »,- նշեց նա: Անդրադառնալով այդ առումով իշխանությունների բերած հիմնավորումներին, եւ այն պնդմանը, թե դռնբացը հակաժողովրդավարական է, Պետրոսյանը նշեց. «Նույն աղբյուրի երկրորդ հիմնավորումն է, թե դռնբացը հակաժողովրդավարական է… բա ո՞ւր էիք դուք, երբ կառավարությունը տասը տարի հակաժողովրդավարական հարցեր էր քննարկում»,-հարցրեց նա:

Իսկ խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հիմնավորմանը, թե Գերմանիայում էլ նիստերը դռնփակ,  Գեւորոգ Պետրոսյանը հորդորեց, որ եվրոպական փորձը չմեջբերել, հավելելով, թե այնտեղ գիտնականն ու մանկավարժը սոված չեն:




Լրահոս