«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 21-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի՝ Արայի, Գիտավան 1 և Գիտավան 2 թաղամասերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: