Ռուսաստանը սկսել է արտաքսել «օրենքով գողերին». նրանց մեջ 30 հայ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Комсомольская правда» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանից «օրենքով գողերի» արտաքսման մեկնարկը տրված է: «Այժմ երկրից պատրաստվում են Վրաստան աարտաքսել 51-ամյա Ասլան Քոբուլաձեին և Սուլիկո Շարիքաձեին, իսկ Ղրղզստան՝ 43-ամյա Քամչիբեկ Քոլբաևին»,- հայտնում է պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ում իր աղբյուրներին:

Նշվում է, որ քրեական հեղինակությունների շրջանում զտումները պայմանավորված են մոտեցող Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը մեկնարկում է 2018թ. հունիսին: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ այժմ Ռուսաստանում 432 «օրենքով գող» կա:

«Օրենքով գողերի» թվով առաջին եռյակում են ազգությամբ վրացիները (242 մարդ), ազգությամբ ռուսներն (51 մարդ) ու ազգությամբ հայերը (30 մարդ), եզդի (26), ադրբեջանցի (16), աբխազ (10):




Լրահոս