«Դագաղի» նման շինություն է լինելու. ճարտարապետը՝ «Հին Երևան» նախագծի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի կենտրոնում ընթացող «Հին Երեւան» նախագծի մասին մեր հարցին ի պատասխան՝ հայտնի ճարտարապետներից մեկն ասաց, որ նախագիծը շատ վատն է եւ փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։ Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլեւս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։ Եվ մի բան էլ․ ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչեւ Կողբացի փողոց»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս