Փաստաթղթերի կեղծման համար հետախուզվողը բերման ենթարկվեց Եղեգնուտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 15-ին, ժամը 11.10-ին, Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աղասի Գ.-ն, որը փետրվարի 28-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթղթերի կեղծում) 3-րդ մասի մեղադրանքով:




Լրահոս