«Դրոյի» գործով ցմահ դատապարտյալին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990-ականներին դաշնակցականների «Դրո» գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն «Արթիկ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Օրերս Արծրունու պաշտպանները բարձրաձայնել էին, որ Արթիկի ՔԿՀ-ում նրան պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում, ուստի չի բացառվում նաեւ, որ տեղափոխումը պայմանավորված է նրա բուժման հարցերը կարգավորելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նաեւ` Արծրունուն առաջիկայում պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն. տեւական ժամանակ է՝ այս հարցը արծարծվում է, եւ ըստ լուրերի` նա ներման հերթական խնդրագիրն է ուղարկել Սերժ Սարգսյանին:




Լրահոս