Տուսկը հայտարարեց ԵՄ-ի 14 երկրներից ռուս դիվանագետների արտաքսման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 26-ին հայտարարել Է, որ բրիտանական Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հետաքննության ֆոնին ռուս դիվանագետների արտաքսման որոշում Է ընդունել եվրոպական 14 երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Անցած շաբաթ Եվրախորհրդի որոշումից հետո այսօր ԵՄ-ի անդամ 14 երկրներ որոշում են ընդունել արտաքսել ռուս դիվանագետների»,-հայտարարել Է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: Տուսկը նաեւ ընդգծել Է, որ Եվրամիությունը չի բացառում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունումը:

«Հավելյալ միջոցները չեն բացառվում առաջիկա օրերին ու շաբաթներին»,-նախազգուշացրել Է նա: Ռուս դիվանագետների արտաքսման որոշում ընդունած ԵՄ-ի երկրների թվում են՝ Լեհաստանը, Իռլանդիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Ֆրանսիան:




Լրահոս