Արդեն հայտնել էինք, որ Կեմերովոյում մարզկենտրոնի ղեկավարի հրաժարականի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պահանջով հարյուրավոր մարդիկ ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում նահանգապետարանի շենքի մոտ։
Նրանք նաև պահանջում են ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել կիրակի օրը առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի մասին։
Շատերը չեն հավատում զոհերի պաշտոնական թվերին՝ նշելով, որ դրանց թիվը հարյուրների է հասնում։
Ցուցարարների մոտ է դուրս եկել Կեմերովոյի փոխմարզպետը, ով ծնկաչոք ներողություն է խնդրել «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի ողբերգության համար։