Արմեն Սարգսյանը վերադարձել է Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում:

Նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արմեն Սարգսյանն այս օրերին զբաղված է ապրիլի 9-ին կայանալիք երդմանակալության արարողության նախապատրաստական աշխատանքներով, իսկ մինչ այդ էլ եղել է Նյու Յորքում, որտեղ ընդունելության է մասնակցել:

Հիշեցնենք, որ 4-րդ նախագահի երդմանակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի  9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:




Լրահոս