Թրամփը Պուտինին առաջարկել Է հանդիպում անցկացնել Վաշինգտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է մարտի 20-ին, առաջարկել Է երկկողմ հանդիպում անցկացնել Վաշինգտոնում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: «Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ես հուսով եմ, որ ամերիկացիները չեն հրաժարվի գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը քննարկելու իրենց առաջարկից:

Երբ մեր նախագահները զրուցում Էին հեռախոսով, Թրամփն առաջարկեց առաջին հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում, Սպիտակ տանը»,-ասել Է Ուշակովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում: Ընդ որում, նա նշել Է, որ տարվա առաջին կեսին նման շփման հնարավորությունը չի քննարկվել: «Ո՛չ, դա չի քննարկվել: Դա բավականին հետաքրքիր դրական գաղափար Է, բայց այն առայժմ չի քննարկվել»,-պատասխանել Է Ուշակովը համապատասխան հարցին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:




Լրահոս