Հակոբ Հակոբյանի անցկացրած նախաձեռնությունը լուրջ ընդհարման պատճառ կդառնա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ իր ղեկավարած հանձնաժողովի նիստում անցկացրեց օրենսդրական մի նախաձեռնություն, որը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներսում լուրջ ընդհարման պատճառ կարող է դառնալ: Հակոբյանը, իր հանձնաժողովի ևս հինգ անդամների հետ, ներկայացրել է նախագիծ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նրանք առաջարկում են, որպեսզի Հայաստանի հիվանդանոցները ևս դեղեր ներմուծելու իրավունք ունենան:

Կառավարությունը կտրականապես դեմ է այս մոտեցմանը: Ըստ գործող օրենքի՝ Հայաստան դեղորայքի ներմուծումը լիցենզավորված գործունեություն է: Այդ լիցենզիան տրամադրում է առողջապահության նախարարությունը: Հիմա Հակոբ Հակոբյանը և նրա ղեկավարած հանձնաժողովի անդամներն առաջարկում են խախտել ի վերուստ եկած կարգը և թույլ տալ, որ հիվանդանոցները ևս դեղորայք ներմուծելու հնարավորություն ունենան»:

Առավել մանրամասը` օրաթերթ այսօրվա համարում




Լրահոս