gazeteduvar.com.tr կայքը հայտնում է, որ Անթալիայում հիվանդանոց են տեղափոխվել մեծ թվով զինվորականներ: Նրանց մոտ ախտորոշված է սննդային թունավորում:
Հիվանդանոց տեղափոխված ու հոսպիտալացված զինվորականների հստակ թվի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ զինվորականների մի մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Հայտնի է, որ նրանք բոլորն ունեցել են միանման գանգատներ:
Թուրքիայում զինվորականների զանգվածային թունավորման դեպքերն սկսել են առավել հաճախակի դառնալ դեռևս անցյալ տարվա երկրորդ կեսից:
Մամուլում տարածվել էին լուրեր այն մասին, որ զինվորներին սնունդ մատակարարող ընկերությունը, որի թերացումների պատճառով թունավորվում էին զինվորները, պատկանում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգականներից մեկին: