ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ ամուսնության գրանցման ժամկետների մասին: Ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնության գրանցում:
Մերի Օհանյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո: Ամուսնացող անձանց համատեղ դիմումում կարող է նշվել ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից երեք ամիս հետո:
Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա: Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին ամուսնության դիմում տալու օրվանից հետո եռամսյա ժամկետում, ապա դիմումը համարվում է անվավեր:
Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում.
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա ունենալը. 2) ամուսնացող կնոջ հղիությունը. 3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության. 4) ամուսնացող անձի` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը. 5) ամուսնացողների կամ նրանցից մեկի` ՀՀ տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու դեպքում. 6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: