ՖՈՏՈ. Բահ Ալֆա Ամիր Անայուինին հայտնաբերվել է Երևանում. ինչու էր նա հետախուզվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։

Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։




Լրահոս