Լավրովը հուսով Է, որ ոչ ոք այժմ չի հանդգնի արկածախնդրության դիմել Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը հույս ունի, որ Արեւմուտքի երկրները չեն հանդգնի Սիրիայում արկածախնդրության դիմել իրաքյան կամ լիբիական սցենարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Աստված չանի, որ վերստին ինչ-որ արկածախնդրություն ձեռնարկվի Սիրիայում լիբիական կամ իրաքյան փորձով:

Այժմ, ես հուսով եմ, ոչ ոք նման արակածխնդրություն չի հանդգնի,- ասել Է Ռուսաստանի նախարարը ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:- Բայց, այնուամենայնիվ, նույնիսկ աննշան Էքսցեսները կրկին կհանգեցներն դեպի Եվրոպա միգրանտների նոր ալիքի»: Ռուսաստանն անհերքելի տվյալներ ունի, որ Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհը բեմադրություն Էր, որին մասնակցել են երկրներից մեկի հատուկ ծառայությունները, հայտարարել Է Լավրովը:




Լրահոս