Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ոստիկանական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նա վնասվածքներ է ստացել ձեռքերի և դեմքի շրջանում:
Նշենք, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երեկոյան պետք է հանդիպի ժողովրդին: Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Փաշինյանը, սակայն բուժօնություն է ստացել և շուտով կվերադառնա ցուցարարների մոտ: