Ազգային ժողովի դիմացից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ արդեն իսկ մի շարք պատգամավորներ ժամանում են խորհրդարան և անարգել ներս են մտնում: Այս ընթացքում, սակայն, հիշեցնենք «Իմ քայլը» նախաձեռնության անդամները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քայլերթ են իրականացնում Երևանում և փակում փողոցները:
Ի դեպ, պատգամավորների մեքենաները կայանված են Դեմիրճյանի փողոցի կողմից: Չի բացառվում, որ նրանք վաղ առավոտից են աշխատանքի գնացել:
Լուսանկարները` ArmLur.am-ի: