Սերժ Սարգսյանը չի վստահում նաև իր կուսակիցներին. Ազգային ժողովում խստացված ռեժիմ է գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ ժամից ՀՀ Ազգային ժողովում կկայանա ՀՀ վարչապետի քվեարկությունը: Ինչպես հայտնի է, տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքում են առաջադրված միակ թեկնածուի քվեարկության դեմ եւ քայլերթ են իրականացնում այս պահին: Մինչդեռ իշխող կոալիցիայի անդամ Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները վճռական են տրամադրված. նրանք ցանկանում են ամեն գնով Սերժ Սարգսյանին վարչապետ դարձնել:

Բայց ինչպես երեւում է, Ս. Սարգսյանն ինքը չի վստահում իր թիմին: Վաղ առավոտից Ազգային ժողովի շենքում եւ հատկապես դահլիճի մուտքի մոտ տեղադրված են մետաղաորսիչ սարքեր: Բոլոր պատգամավորները ստիպված են լինելու նաեւ դահլիճ մտնելուց զննվել:

Թե ինչն է այս զգուշավորության պատճառը, դժվար չէ ենթադրել: Բայց փաստ է, որ անգամ հարազատ թիմում Սերժ Սարգսյանը ունի մարդիկ, որոնցից զգուշանում է:




Լրահոս