ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դա ուլտիմատում է, շանտաժ. Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին. հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տևեց մի քանի րոպե:

«Ուրախ ենք, որ արձագանքեցիք խոսելու իմ բազմաթիվ կոչերին: Թեև ես լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այդուհանդերձ ուրախ եմ»,- այս խոսքերով հանդիպումը սկսեց ՀՀ վարչապետ Սարգսյանը:

Ի պատասխան նրա՝ Փաշինյանը նշեց, որ այստեղ թերևս կա թյուրըմբռնում, քանի որ նա չի եկել երկխոսության, այլ եկել է քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ փոխանցման հարցը:

«Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի: Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք չեք քաղել դասեր մարտի 1-ից: Եվ եթե պետք է խոսել այդ տոնով, ապա ինձ մնում է միայն ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը ձեր վրա է»,- հայտարարեց Սարգսյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս