Այսօր ժամը 12:00-ի միջակայքում ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հարկադրաբար բերման ենթարկեցին էրեբունի վարչական շրջանից: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ նրան մեկուսացրին երթի վայրից` գետնին տապալելով նրան և մտցնելով մեքենան:
ArmLur.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքվեց, թե որտեղ է այս պահին գտնվում Նիկոլ Փաշինյանը և ինչ կարգավիճակով, սակայն ի պատասխան, Աշոտ Ահարոնյանը նշեց.
«Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին, մենք պարբերաբար տեղեկացնում ենք»:
Ըստ էության ՀՀ ոստիկանությունը գաղտնի է պահում Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, իսկ թե ինչու դժվար չէ կռահել. ոստիկանությունը, թերևս չի հայտնում Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, որպեսզի ցուցարարները չգնան այնտեղ: Մենք կհետևենք իրադարձություններին: