Փոխառություններ վերցնող ու տվող պաշտոնյան. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Հովհաննիսյանը հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի նոր գույք է ձեռք բերել, թե՛ անշարժ, և թե՛ շարժական: Մասնավորապես, 5 միլիոն 600 հազար դրամով գնել է առանձնատուն, 100 հազար դրամով հողամաս, իսկ 80 հազար դրամով էլ՝ «VAZ 21061» մակնիշի ավտոմեքենա:

Ունեցել է նաև փոխառություններ: Նախորդ տարվա սկզբին հանձնել է 4 միլիոն 211 հազար դրամ փոխառություն, այնուհետև դրան ավելացրել է ևս 9 միլիոն 515 հազարը: Սրանից իրեն վերադարձրել են 10 միլիոն 415 հազար դրամը, և արդյունքում նրա փոխառությունների թիվը տարեվերջին կազմել է 3 միլիոն 311 հազար դրամ:

Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 12 միլիոն 170 հազար դրամ, որից 5 միլիոն 190 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 6 միլիոն 980 հազար դրամն էլ՝ ստացված փոխառություններ: Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյան նախորդ տարի բնամթերքի տեսքով ստացել է ժառանգություն՝ 5 միլիոն 780 հազար դրամ արժեքով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս