Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆեդերիկա Մոգերինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական
Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր
ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա
Մոգերինիի հետ:

Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և
ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական
իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական
երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների
շրջանակում:




Լրահոս