ՀԴՄ ֆիսկալային հասույթն աճել է 24,8%-ով, ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը՝ 16,5%-ով. ՊԵԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով կամ 24,8%-ով։ 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 229.2 մլրդ դրամ կամ 16,3% իրացման շրջանառության աճի պայմաններում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունն աճել է 112.3 մլրդ դրամով կամ 16,5%-ով, միաժամանակ ԱԱՀ հաշվարկային մեծությունն աճել է 11.4 մլրդ դրամով կամ 25.8%-ով: Դրան զուգահեռ աճել է նաև ՀՀ տարածք ներմուծված ապրանքների և ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծավալը, համապատասխանաբար՝ 132.8 մլրդ դրամ (34.1%) և 85.3 մլրդ դրամ (17.9%):

ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս