Ապրիլի 1-ից ներդրվել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից ներդրվել էապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնայինհամակարգը: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել ևկցել հայտարարագրին: Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները:

Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում, հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության:
Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման համատեքստում նույն ժամանակահատվածումներդրված «Փաստաթղթերի էլեկտրոնային արխիվը» թույլ է տալիս մաքսային գործառնություններն իրականացնել բացառապես էլեկտրոնային տեսք կամ ձև ունեցող փաստաթղթերի միջոցով և ձևավորել փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարան:

Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս