«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ում իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին» հայտարարել է, որ մտադիր է մնալ Գերմանիայում: Այս մասին հայտնում է «Goal»-ը:
Նշենք, որ «Բավարիան» կարող է ձեռք բերել կոլումբիացու իրավունքները 42 մլն եվրոյով:
«Իմ գործերը «Բավարիայում» լավ են ընթանում: Բունդեսլիգան ուժեղ առաջնություն է և մարզադաշտերը միշտ լիքն են: Ես Գերմանիայում ֆուտբոլին այլ տեսանկյունից նայեցի: Ես լավ մարզավիճակում եմ ու ուզում եմ մնալ այստեղ»,- ասել է կոլումբիացի կիսապաշտպանը:
26-ամյա Խամեսը Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում հեղինակել է 7 գոլ և կատարել է 11 արդյունավետ փոխանցում: