ՖՈՏՈ. Ինչու է 24-ամյա կինն ինքնասպան եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում: Երկու երեխաների 24-ամյա մորը գտել էին սանհանգույցի առաստաղից կախված վիճակում: «Ժողովուրդ» օրաթերթին ողբերգական դեպքից առաջ կնոջ գործողությունների մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել : Եվ այսպես, ըստ նախնական վարկածի` ինքնասպան եղած կինը 24-ամյա Մարիամ Կիրակոսյանն է:

Վերջինս Աջափնյակ վարչական շրջանում ապրում էր ամուսնու եւ երկու երեխաների հետ : Մարիամին ճանաչող անձիք, որոնց անունները հարգելի պատճառներով չեն հրապարակում, մեզ հետ զրույցում պատմեցին , որ վերջինս շատ համեստ եւ հանգիստ բնավորություն ուներ, երբեք չէին պատկերացնի, որ նա նման քայլ կարող էր անել:

Ինչեւէ վերջին անգամ Մարիամ Կիրակոսյանին ճանաչողները նրան տեսել էին մայիսի 16-ին վարչական շրջանում գտնվող խանութներից մեկից գնումներ կատարելիս: Ըստ տարածված լուրերի` այդ օրը Մարիամ Կիրակոսյանի ամուսինը 3000 դրամ գումար է թողել խանութներից մեկում եւ կնոջը ասել, որ գնա գնումներ կատարի, իսկ ինքը գնացել է գյուղ: Ըստ տարածված լուրերի` Մարիամ Կիրակոսյանը այդ օրը խանութից գնումներ է կատարել: Ինչեւէ, Մարիամի երեխաները` Սուսաննան եւ Դավիթը, դեպքի օրը եղել են մանկապարտեզում, սակայն երբ երեխաներին տուն տանելու ժամն է եկել, որեւէ մեկը ծնողներից չի գնացել երեխաների հետեւից: Արդյունքում մանկապարտեզի դաստիարակները զանգահարել են երեխաների հորը եւ հայտնել, որ մայրիկը չի եկել նրանց հետեւից եւ չի պատասխանում իրենց զանգերին:

Ըստ մեզ հասած լուրերի` Մարիամ Կիրակոսյանի մտերիմները, անհանգստանալով, որ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, շտապել են նրանց տուն, դռան մոտ լսել են բարձր երաժշտության ձայն: Որեւէ մեկը չի պատասխանել դռան թակոցներին ու զանգերին: Հարազատները ջարդել են տան դուռը եւ նրա մարմինը հայտնաբերել են տան սանհանգույցի առաստաղից կախված վիճակում: Վերջինիս մտերիմները նշում էին , որ նրանք այն աստիճան վատ վիճակում չէին ապրում, որ Մարիամը վատ ապրելակերպի պատճառով գնար այդ քայլին, իսկ ամուսինները համերաշխ ամուսիններ են եղել: Ինչ կպարզեն քննիչները` ցույց կտա տարվող քննությունը: Մեզ հայտնի է դարձել, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս