Կոյուղաջրերի գործը նոր ընթացք է ստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները: Նախաքննություն իրականացնող մարմինը այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների:

Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեեւ միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա: Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով:

Ավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս