ՖՈՏՈ. ԲՀԿ-ականն ու նախկին ՀՀԿ-ականը՝ մարզպետներ. ովքեր են նորանշանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձավ ևս երկու մարզպետի անուն: Մասնավորապես, Արագած Սաղաթելյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ, իսկ Հրանտ Մարգարյանն էլ՝ Լոռու մարզպետ:

Պարզվում է՝ Արագած Սաղաթելյանը նախկինում ևս Վայոց ձորի մարզպետ է եղել: Նա աշխատել է 2015-2016 թվականներին: Նրա կենսագրության մեջ նշված է, որ  Հանրապետական կուսակցության անդամ է եղել, նաև Վայքի քաղաքապետ:

Իսկ Հրանտ Մարգարյանը, ով նշանակվել է Լոռու մարզպետ, ԲՀԿ-ական է:

Իսկ մինչ այդ էլ արդեն հայտնի էին մյուս նշանակումների մասին: Մնացին Սյունիքի և Արմավիրի մարզերը: Նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկեց Աշոտ Սիմոնյանին նշանակել Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանին՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանին՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանին՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի մարզպետ:




Լրահոս