ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ պետք է հստակեցվի. Ժիրայր Սէֆիլյանը դիմեց ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սէֆիլյանն այսօր ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից: Նա հենց դատարանի շենքի առջև հայտարարությամբ հանդես եկավ, սակայն խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին:

Սէֆիլյանն իր խոսքում դիմեց նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկաններին, ինչպես նաև հույս հայտնեց, որ առաջիկայում բոլորը կլինեն ազատության մեջ:

«Այժմ գտնվում ենք կարևորագույն մի հանգրվանում, որտեղ մեր սիրելիները՝ այսինքն` քաղբանտարյալները, պետք է բոլորը հայտնվեն ազատության մեջ: Մենք այս օրերին պետք է գործենք, խոսենք հնարավորինս զգույշ:  Մենք մեր գործին չենք վնասելու: Ընդամենը հաշված օրերից բոլորն անխտիր կլինեն ազատության մեջ: Առիթից օգտվելով՝ կուզեի իմ, մեր ցավը, կարեկցանքը հայտնել այն զոհերին, որոնք տեղի ունեցան 2016 թվականի հուլիսյան հայտնի իրադարձություններին: Մինչ օրս մենք՝ ոչ ես, ոչ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել անմիջական մեր խոսքն ուղղել զոհվածների հարազատներին: Բոլորը պետք է հասկանանք, որ այդ ցավը բոլորիս ցավն է:

Համոզված եմ, որ ոչ ոք  չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության նպատակով: Կարծում եմ՝ բոլորի համար այս ամենը պարզ է, հստակ է: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան: Հուսով եմ, որ առաջիկայում վերջապես Հայաստանում կունենանք անկախ դատարան, այդ դատարանում մանրակրկիտ կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016 թվականի հուլիսի 17-31-ը: Ամեն ինչ պետք է հստակեցվի», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս