ՀՀԿ-ն խաղեր է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին վարչապետի առաջարկած օրակարգով»: Նախօրեին Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում ելույթ ունենալով ու անդրադառնալով Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի՝ կոռուպցիային պատերազմ հայտարարելը պայմանավորված է նաեւ քաղաքական նպատակներով, այսինքն` արտահերթ ընտրություններից առաջ ՀՀԿ-ին զինաթափելով:

Եվ սխալված չենք լինի, եթե ասենք, որ դա հաջողվում է: Եվ հատկապես Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածն ապացուցում է, որ ՀՀԿ-ն քաղաքականապես որևիցե շանս չունի դիմակայելու մրցակցությանը: Եվ առավելագույնը, որ կարող է այս իրավիճակում ՀՀԿ-ն անել, Փաշինյանի հետ համակարծիք լինելն է: Եվ Արփինե Հովհաննիսյանի այս հայտարարությունը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:




Լրահոս