«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ավելին՝ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում: Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` Հարությունյանը տեղեկանալով այս գործով իրեն մեղադրանք առաջադրելու մասին` մերձավոր շրջապատում հայտարարել է, որ մինչեւ վերջ պայքարելու է ՀՔԾ-ի դեմ իր իրավունքների պաշտպանության համար, որ ոչ միայն չկալանավորվի, այլեւ ընդհանրապես հանվի այդ մեղադրանքը: Ավելին` նա պատրաստվում է փաստաբանների մեծ թիմ վարձել` մինչեւ վերջ պաշտպանվելու համար: Երեկ արդեն մի շարք իրավաբաններ կասկած են հայտնել մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ: Մինչ այդ, նկատենք, որ երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե Մ. Հարությունյանը ՀՀ տարածքը լքել է դեռ մինչեւ այս գործով իրեն որպես մեղադրյալ ներգրավվելը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: