Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում, բնակչության հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը Սիսիան քաղաքում է, որտեղ վարչապետը հանդիպելու է բնակիչների հետ, պատասխանելու նրանց հուզող հարցերին: Սիսիանի հրապարակը մարդաշատ է։

Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մեղրի ազատ տնտեսական գոտի:

Սա վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:




Լրահոս