«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ նշել է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետո այժմ պետք է հրաժարական ներկայացնի Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանն այս կապակցությամբ նշեց. «Էդմոն Մարուքյանը խորհուրդ կարողանում է տա, թող իրեն խորհուրդ տա: Թե չէ ուրիշներին ուղիներ ցույց տալու մասնագետ է ու միշտ այդ ուղիներում սխալվում է: Հետեւաբար չեմ ուզում մեկնաբանել Մարուքյանի որեւէ ասած բան: Ես հրաժարականի համար հիմքեր չեմ տեսնում. իմ ամենօրյա աշխատանքն եմ կատարում ի շահ Վանաձորի` ՀՀ-ի օրենքներին եւ սահմանադրությանը համապատասխան: Հրաժարականի համար որեւէ պատճառ կա՛մ իմ գործողությունների, կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ իշխանության հետ իմ շփումների կոնտեքստում չեմ տեսնում»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: