ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հուլիսի 10-ին հանդիպել է Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ տնտեսագետ Բեկզադ Շամսիևի և սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանի հետ:
Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի գործունեությունն ու մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ հույս հայտնելով, որ դրանք կընդգրկեն նաև սննդամերքի անվտանգության բաղադրիչը:
Առանձնացնելով հատկապես գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության վերլուծության ուղղությամբ տարվող աշխատանքները՝ պարոն Շամսիևը հնարավոր է համարել այդ համատեքտում որոշակի համատեղ աշխատանքների իրականացումը:
Կողմերը քննարկել են տեսչական մարմնի և միջազգային ֆինանսական կառույցի միջև համագործակցության հնարավորությունն ու հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի անձնակազմի մասնագիտական կարողությունների ավելացմանը նպաստող թրեյնինգների կազմակերպմանը: