Հարց քաղաքացիներից` անձն իրավունք ունի՞ գույքահարկը մաս-մաս վճարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` օրենքով սահմանված կարգով անձն իրավունք ունի՞ գույքահարկը մաս-մաս վճարելու, թե՞ ոչ:

Վիկտորիա Մանուկյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մանուկյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ մինչեւ տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը համապատասխան բյուջե են վճարում մինչեւ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Տեղեկացնում ենք, որ եթե հարկվող օբյեկտն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մեկից ավելի հարկ վճարողների, ապա գույքահարկի գծով սույն օրենքով սահմանված պարտավորությունների համար նրանք կրում են պատասխանատվություն յուրաքանչյուրն իր բաժնի չափով:




Լրահոս