Բեռնատարով ղեկավարը. որքան ունեցվածք ունի Տաշիրի քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանի դրամական միջոցները կազմում են 31 մլն դրամ, 18 հազար դոլար եւ 1200 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է քաղաքապետարանից ստացած աշխատավարձը, որն ամսական կազմում է 201 հազար դրամ, եւ մոտ 6.4 մլն դրամ վարձակալության դիմաց ստացված վճարը: Թե կոնկրետ ինչ է տվել վարձակալության, քաղաքապետը հավանաբար «մոռացել է» հայտարարագրում այդ մասին նշել:

Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Արշակյանն ունի հասարակական նշանակության երկու շինություն, անհատական բնակելի մեկ տուն եւ հողին ամրակցված մեկ հատ անշարժ գույք: Բացի այս` քաղաքապետը հայտարարագրել է, որ ունի մեկ հատ «Zaz» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:




Լրահոս