Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 18-ին ժամը 11.50-ին Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին է ներկայացել Սամվել Բ.-ն, ով 2016թ. մարտի 29-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 205 հոդ. 1-ին մասի և 193 հոդ. մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին է ներկայացել Անդրանիկ Հ.-ն, ով 2017թ. հունվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: