ՀԱՐՑ. Անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց բնակվում է այստեղ եւ ունի աշխատելու մտադրություն: Կարո՞ղ է աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Սուսաննա Մարտիրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սկիզբը` այստեղ
Հայտնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել`
զ) օտարերկրյա պետության առեւտրային կազմակերպությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետությունում տեղակայված այդ կազմակերպությունների ներկայացուցչություններում աշխատելու նպատակով, է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները, ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք, թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները, ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարվագրված ներկայացուցիչները, ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքի թույլտվության մերժման մասին գրավոր ծանուցումը պետք է բովանդակի աշխատանքի թույլտվություն տրամադրելը մերժելու համապատասխան հիմքը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: