Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի հուլիսի 26-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով պետք է ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

ՀՔԾ պետը տեղեկացրեց, որ երկրորդ նախագահի գրասենյակի խնդրանքով հնարավոր է հարցաքննությունը ձայնագրվի: Մեր հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է նաև հրապարակայնացվի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ ինչ չափով հրապարակայնացնի: 

Հիշեցնենք, որ Քոչարյանին հարցաքննության ծանուցագիր ուղարկվել է օրեր առաջ, սակայն երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրել են, որ նա Հայաստանում չէ, քննչական մարմին կներկայանա վերադառնալուն պես:




Լրահոս