ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Մայրաքաղաքն աղբանոցի է վերածվել. «Սանիթեքի» անկատար խոստման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մայրաքաղաքը կարծես աղբանոցի է վերածվել: Ոմանք մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության այսօրվա աշխատանքը որակում են որպես սաբոտաժ։ Նրանք չեն աշխատում, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե նախկին քաղաքապետի ժամանակ մայրաքաղաքում մաքուր իրավիճակ էր, իսկ ահա հիմա տեսեք ինչ է կատարվում:

Չնայած մոտ մեկ շաբաթ առաջ «Սանիթեքը» հանդես եկավ հայտարարությամբ և խոստացավ խնդրին արագ լուծում տալ և կատարել պատշաճ աղբահանություն, սակայն ArmLur.am-ի նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի տարբեր վայրերում և ֆիքսել է այնպիսի կադրեր, որոնք բոլորովին այլ բան են ասում:
Հաղթանակ փողոցի բնակիչները դժգոհել են, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց մոտ գարշահոտություն է տիրում, երեխաները խաղում են աղբամանների մոտ, քանի որ քաղաքում ամենուր աղբով լի ամաններ են։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս